Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աններդաշնակություն

Աններդաշնակություն
29.04.2025 | 00:00

Փնտրեք և պիտի գտնեք: Կգտնեք ներքին այն գիտությունը, որ պարզություն կտա կյանքի խնդիրներին:

Կյանքում եղած դժվարությունների պատճառը անհատի մեջ գտնվող աններդաշնակությունն է:

Իմ թագավորության մեջ աններդաշնակություն չկա եթե այն կա Իմ աշակերտների մեջ, ապա այդ այն է` որ անհաղթահարելի մնաց իրենց մեջ:

Իմ թագավորության օրենքն է` կատարյալ կարգ ու կանոն, կատարյալ ներդաշնակություն, կատարյալ գոհացում, կատարյալ սեր, կատարյալ առաքինություն, կատարյալ հեզություն. ամբողջական զորություն, ամբողջական հաղթանակ, ամբողջական հաջողություն:

Բայց հաճախ Իմ հետևորդները զուրկ են ուժից, հաղթանակից, հաջողությունից, հոգևոր պարգևներից, ներդաշնակությունից:

Ես երբեմն մտածում եմ, որ Իմ խոստումները կատարելու մեջ վրիպում եմ գուցե, որովհետև վերոհիշյալ շնորհները չեն երևում իմ հետևորդների կյանքի մեջ:

Սրանք արտաքին արտահայտություններն են, որոնք առաջ են գալիս հնազանդությունից, առաքինի վարքից, կարգ ու կանոնից, սիրուց:

Սրանք ի հայտ են գալիս ոչ իբրև պատասխան անվերջ աղոթքների, այլ այնպես, ինչպես լույսն է առաջանում վառվող ճրագից:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ